ԷԼ.ՓՈՍՏ-ՏԵՂԵԿԱՏՈՒ` «ՍՓՅՈՒՌ»


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ
  • «Սփյուռի» էլ.փոստ-տեղեկատուի միջոցով ցանկացած անձ կարող է իր էլ. փոստի հասցեին անվճար ստանալ տեղեկություններ Հայաստանում և Արցախում (Լեռնային Ղարաբաղում) գործող կազմակերպությունների, պետական կառույցների, նրանց կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների մասին:
  • Էլ.փոստ-տեղեկատու կարելի է դիմել.
    • զանգահարելով «Սփյուռ» հեռախոսային տեղեկատու (113, +374-11-331331)
    • ուղարկելով SMS-հարցում +374-95-156005 համարին
    • ուղարկելով նամակ-հարցում inform@spyur.am էլ. փոստի հասցեին
  • Էլ.փոստ-տեղեկատուից ստացված տեղեկությունները աղյուսակի տեսքով կազմակերպությունների ցանկ է՝ հետևյալ տվյալներով.
    • հերթական համար
    • մեկ հեռախոսահամար (կազմակերպության առաջին հեռախոսահամարը)
    • կազմակերպության անվանում (հղումով դեպի կազմակերպության էջը Spyur.am-ում)
  • Ցանկում կազմակերպությունների հերթականությունը.
    • ցանկի վերին հատվածում թավ տառատեսակով ներկայացվում են «Սփյուռի» «Արտոնյալ բաժանորդները» (ունեն պայմանագիր «Սփյուռի» հետ)՝ ըստ «Սփյուռ-վարկանիշի» (նվազման կարգով)
    • ցանկի ստորին հատվածում ոչ թավ տառատեսակով ներկայացվում են «Անվճար բաժանորդները»՝ այբբենական կարգով

ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ԷԼ.ՓՈՍՏ-ՏԵՂԵԿԱՏՈՒԻՑ
1-ին տարբերակ.
  • զանգահարել «Սփյուռ» հեռախոսային տեղեկատու (113, +374-11-331331)
  • նշել, թե ինչպիսի կազմակերպությունների տվյալներ են անհրաժեշտ
  • հայտնել էլ. փոստի հասցեն

    2-րդ տարբերակ.
  • ուղարկել SMS-հարցում «Սփյուռի» +374-95-156005 համարին
  • հարցման առաջին տողում նշել էլ. փոստի հասցեն
  • հարցման երկրորդ տողում նշել, թե ինչպիսի կազմակերպությունների տվյալներ են անհրաժեշտ

    3-րդ տարբերակ.
  • ուղարկել էլ. նամակ «Սփյուռի» inform@spyur.am հասցեին
  • նամակի առաջին տողում նշել էլ. փոստի հասցեն
  • նամակի երկրորդ տողում նշել, թե ինչպիսի կազմակերպությունների տվյալներ են անհրաժեշտ

    ԷԼ.ՓՈՍՏ-ՏԵՂԵԿԱՏՈՒԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ
    Ցանկացած եղանակով էլ.փոստ-տեղեկատու դիմելիս հաճախորդը «Սփյուռի» inform@spyur.am հասցեից 1-5 րոպեի ընթացքում կստանա էլ. նամակ հետևյալ բովանդակությամբ.

    Հարգելի հաճախորդ (<հաճախորդի տվյալը>),
    Շնորհակալություն «Սփյուռ» տեղեկատուից (113, 011-331-331) օգտվելու համար:
    Ներկայացնում ենք հարցված կազմակերպությունները:
    Տեղեկատվության մասնագետ՝ <մասնագետի համարը>, <էլ.փոստ-տեղեկատու դիմելու եղանակը>
    Հեռախոս Անվանում
    <հերթ. համար><հեռախոս><կազմ. անվանում>
    ...
    ...

    Ցանկի վերին հատվածում թավ տառատեսակով ներկայացվում են «Սփյուռի» «Արտոնյալ բաժանորդները»՝ ըստ «Սփյուռ-վարկանիշի» նվազման:
    Ցանկի ստորին հատվածում ոչ թավ տառատեսակով ներկայացվում են «Անվճար բաժանորդները»՝ այբբենական կարգով:

    ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ «ՍՓՅՈՒՌԻ» ԷԼ.ՓՈՍՏ-ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒՄ
    Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և սփյուռքում գործող ցանկացած կազմակերպություն և պետական կառույց կարող է ընդգրկվել «Սփյուռի» տեղեկատուներում (հեռախոսային տեղեկատուում, Spyur.am կայքում, բջջային հավելվածներում, էլ.փոստ-տեղեկատուում, համակարգչային ծրագրում, տեղեկագրքում, «Կոմպաս Հայաստանում») 2 կարգավիճակով.
    1. Անվճար բաժանորդ
    Ապահովում է.
    • կազմակերպության որոնում սահմանափակ քանակությամբ տվյալներով
    • որոնման արդյունքի ցանկում ցածր դիրք՝ «Արտոնյալ բաժանորդի» համեմատ
    • կազմակերպության ներկայացում «Սփյուռի» 5 տեղեկատուներում (չի ներկայացվում տեղեկագրքում, «Կոմպաս Հայաստանում»)
    • տվյալների ներկայացում սահմանափակ ծավալով
    2. Արտոնյալ բաժանորդ՝ «Դեպի վեր» ծառայություն (վճարովի)
    Ապահովում է.
    • կազմակերպության որոնում մինչև 30 տեսակի տվյալներով
    • որոնման արդյունքի ցանկում բարձր դիրք` «Անվճար բաժանորդի» համեմատ
    • կազմակերպության ներկայացում «Սփյուռի» 6 տեղեկատուներում և թեմատիկ տեղեկագրքերում
    • տվյալների ներկայացում ամբողջական ծավալով (մինչև 30 տեսակի տվյալ)
      ինչպես նաև.
    • գործունեության ներկայացում 2 դասակարգչով
    • կազմակերպության էջի կարճ վեբ-հասցեի տրամադրում (spyur.am/անուն)
    • կազմակերպության վեբ-էջում մրցակիցների բացակայություն
    • արտահերթ սպասարկում «Սփյուռի» հեռախոսային տեղեկատուում (հերթի գոյացման դեպքում)
    • ուղիղ կապ հետաքրքրված հաճախորդի հետ
    • հեռախոսային հարցումների վիճակագրության օնլայն-դիտում
    • հարցումների տարեկան վիճակագրության տրամադրում (հեռախոս, վեբ-կայք)
    • շուկայի ուսումնասիրության անվճար պատվիրում
    • տեղեկագրքի 1 օրինակի անվճար առաքում
    • «Սփյուռի» միջոցով տարածվող գնման առաջարկների (տենդերների) ստացում
    • այլ արտոնություններ

    «Սփյուռի» տեղեկատուներում որևէ տարբերակով ներառման համար նախ անհրաժեշտ է.
    • լրացնել գրանցման հայտը www.spyur.am վեբ-կայքի «Ավելացնել ընկերություն» բաժնում
             կամ
    • զանգահարել «Սփյուռ» +374-60-619999 հեռախոսահամարով և հայտնել կազմակերպության տվյալները (անվանում, ղեկավար, գործունեություն, կոնտակտներ)

    ԷԼ.ՓՈՍՏ-ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
    Էլ. փոստով ուղարկված կազմակերպություների ցանկերի քանակն օրական՝ մինչև 50
  • Բեռնել հայերեն Unicode ստեղնաշարը և տառատեսակը