«ՍՓՅՈՒՌԻ» ՄԱՍԻՆ


«Սփյուռը» տեղեկատվական շուկայում հանդիսանում է որպես.

  • ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵԿԱՏՈՒ
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՏԵՂԵԿԱՏՈՒ ®
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՂԻՆ ԷՋԵՐ ®
  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐ

«Սփյուռը» միակ տեղեկատվական ընկերությունն է, որը, սկսած 1992 թվականից, կայունորեն իրականացնում է Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքում, մշակում և անվճար տարածում։

ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
  • կազմակերպություններից ստացված տեղեկությունները տրամադրվում են (տարածվում են) «Սփյուռի» տեղեկատվական միջոցների (տեղեկատուների) օգնությամբ անվճար
  • կազմակերպությունները կրում են տրամադրված տեղեկությունների հավաստիության պատասխանատվությունը
  • տեղեկությունները պարբերաբար ճշտվում են
  • մշտապես քայլեր են ձեռնարկվում «Սփյուռի» տեղեկատուները ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ
  • տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մշակվում են տեղեկությունների տարածման նոր ձևեր

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1992 -  հիմնադրվեց «Սփյուռ» ընկերությունը, որը սկսեց Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկություններն անվճար տրամադրել հեռախոսային տեղեկատու ծառայության միջոցով
«Սփյուռում» գրանցված կազմակերպությունների քանակը գերազանցեց 500-ը
1993 -  լույս տեսավ Հայաստանի կազմակերպությունների մասին «Սփյուռի» առաջին տեղեկագիրքը ռուսերեն լեզվով, որը բազմացվում էր պատճենահանման միջոցով
1994 -  «Սփյուռի» տեղեկագիրքը առաջին անգամ հրատարակվեց տպագրական եղանակով` գունավոր կազմով, 500 օրինակ տպաքանակով, ռուսերեն լեզվով
1995 -  «Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 2 հեռախոսով
1996 -  «Սփյուռի» «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը հրատարակվեց 6 լեզվով (ռուսերեն, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն)՝ 2300 օրինակ տպաքանակով (հատուկ թողարկում՝ «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ)
1997 -  լույս տեսավ «Սփյուռի» տեղեկագրքի առաջին էլեկտրոնային տարբերակը մագնիսական և լազերային կրիչերի վրա՝ ռուսերեն լեզվով, որոնման լայն հնարավորությամբ
«Սփյուռի» տեղեկատվական շտեմարանն առաջին անգամ տեղադրվեց ինտերնետում՝ ռուսերեն և անգլերեն լեզուներով (յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացվեց առանձին տեղեկատվական էջով)
«Սփյուռի» պարբերաբար հրատարակվող տեղեկագիրքն առաջին անգամ հրատարակվեց անգլերեն լեզվով
1998 -  «Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 3 հեռախոսով
1999 -  «Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել +374-10-590000 բազմուղի հեռախոսով
«Սփյուռն» իր անունով գրանցեց "spyur.am" դոմենը
«Սփյուռի» տեղեկատու վեբ-կայքի հասցեն ինտերնետում դարձավ www.spyur.am
լույս տեսավ «Սփյուռի» «Առևտուր։ Ապրանքներ մեծածախ և մանրածախ։ 1999» տեղեկագիրքը՝ 2000 օրինակ տպաքանակով (հատուկ թողարկում)
2000 -  «Սփյուռի» տեղեկատու վեբ-կայքը համալրվեց որոնման հնարավորությամբ
«Սփյուռը» հրատարակեց «Պատրաստված է Հայաստանում։ Արտադրանքի տեղեկատու։ 2000» տեղեկագիրքը՝ 1000-ական օրինակ ռուսերեն և անգլերեն լեզուներով (հատուկ թողարկում՝ «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ)
լույս տեսավ «Սփյուռի» առաջին հայերեն տեղեկագիրքը, որպես ռուսերեն լեզվով տեղեկագրքի հավելված կազմակերպությունների մասին սեղմ տեղեկություններով (անվանում, հեռախոս)
2001 -  «Սփյուռի» «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» ռուսերեն և անգլերեն տեղեկագիրքը վերանվանվեց «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» և պայմանականորեն բաժանվեց 2 մասի
«Սփյուռի» հայերեն տեղեկագիրքը (ռուսերեն լեզվով տեղեկագրքի հայերեն հավելվածը) լույս տեսավ «Հայաստանի Դեղին էջեր» անվանումով, որտեղ ներկայացվեցին նաև պետական կառույցները
«Հայկական Ինտերնետ Միության» որոշմամբ "yellowpages.am" փակ դոմենը տրամադրվեց «Սփյուռ» ընկերությանը՝ ինտերնետում «Հայաստանի Դեղին էջեր»-ը ներկայացնելու համար
2002 -  «Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 4 հեռախոսով
2003 -  «Սփյուռի» և "Kompass International"-ի միջև կնքվեց բացառիկ իրավունքի պայմանագիր Հայաստանի գործարար տեղեկությունները "Kompass" համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգում ներկայացնելու համար
Հայաստանի ընկերությունների մասին տեղեկությունները «Սփյուռի» միջոցով առաջին անգամ ներկայացվեցին "Kompass" համակարգի տեղեկատվական միջոցներում՝ www.kompass.com վեբ-կայքում և "Kompass Concord", "EEKOD" CD-թողարկումներում
«Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 6 հեռախոսով
լույս տեսավ «Սփյուռի» «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» հայերեն առաջին լիածավալ տեղեկագիրքը
«Սփյուռն» իր անունով գրանցեց "b2b.am" դոմենը՝ ինտերնետում Հայաստանի գործարար տեղեկությունները ներկայացնելու համար
«Սփյուռ» և «Հայաստանի Դեղին էջեր» ապրանքանիշերը գրանցվեցին որպես «Սփյուռ» ՍՊԸ սեփականություն Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում
2004 -  «Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել +374-10-519999 բազմուղի հեռախոսով
«Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել մինչև ժամը 23:00-ն
նորացվեց www.spyur.am վեբ-կայքի դիզայնը
2005 -  «Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 7 հեռախոսով
2006 -  «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» անկախ հետազոտության համաձայն www.spyur.am վեբ-կայքը 2005 թ. արդյունքներով զբաղեցրեց առաջին տեղը
«Սփյուռի» «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» տեղեկագիրքը բաժանվեց 2 առանձին գրքի՝ «Հայաստանի Գործարար տեղեկատու» և «Հայաստանի Դեղին էջեր»
«Սփյուռը» հրատարակեց «Հայաստանի Գործարար տեղեկատուն» հայերեն լեզվով
«Սփյուռը» սկսեց հրատարակել «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագիրքը հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով
www.spyur.am տեղեկատու վեբ-կայքը դարձավ եռալեզու (համալրվեց հայերեն տարբերակով)
«Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 8 հեռախոսով
«Էլեկտրոնային բովանդակություն» 2-րդ համահայկական մրցույթում www.spyur.am վեբ-կայքը արժանացավ «Գլխավոր մրցանակի» (500 000 դրամ) և լավագույնը ճանաչվեց «Էլեկտրոնային բիզնես» անվանակարգում` վաստակելով միջազգային մրցույթին մասնակցելու ուղեգիր
գործարար տեղեկատվական ծառայությունների մատուցման գործում նշանակալի հաջողությունների համար «Սփյուռ» ընկերությունն արժանացավ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից սահմանված «Մերկուրի» մրցանակի
«Սփյուռն» իր անունով գրանցեց "kompass.am" դոմենը՝ "Kompass" համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգում Հայաստանը ներկայացնելու համար
2007 -  «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» հետազոտության համաձայն (www.iatp.am) հայկական ԶԼՄ-ների և տեղեկատվական համակարգերի վեբ-կայքերի շարքում www.spyur.am կայքը 2006 թ. արդյունքներով զբաղեցրեց առաջին տեղը
«Սփյուռում» սկսվեց ISO 9001։2000 Որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացը
www.spyur.am վեբ-կայքում ավելացավ կազմակերպության դիրքը քարտեզի վրա ցուցադրելու հնարավորությունը
«Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 9 հեռախոսով
2008 -  «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» հետազոտության համաձայն (www.iatp.am) հայկական ԶԼՄ-ների և տեղեկատվական համակարգերի վեբ-կայքերի շարքում www.spyur.am կայքը 2007 թ. արդյունքներով զբաղեցրեց առաջին տեղը
«Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 10 հեռախոսով
լույս տեսավ «Սփյուռի» «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» եռալեզու CD-հրատարակման առաջին թողարկումը (հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով)
2009 -  «Սփյուռի» «Հայաստանի Դեղին էջեր» հայերեն տեղեկագրքը տպագրվեց 10 000 օրինակով
լույս տեսավ «Սփյուռի» «Հայաստանի Դեղին էջեր» առաջին բջջային եռալեզու տեղեկատուն Java-հավելվածի տեսքով (www.spyur.am վեբ-կայքից անվճար բեռնելու հնարավորությամբ)
Թբիլիսիում կայացած «ՏՏ-նորարարությունների մրցանակաբաշխություն 2009» տարածաշրջանային միջոցառմանը «Սփյուռի» կողմից ներկայացված «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» CD-հրատարակումն արժանացավ գլխավոր մրցանակի՝ «Գործարարության աջակցման լավագույն լուծում» անվանակարգում
2010 -  «Հայաստանի Գործարար տեղեկատու» ապրանքանիշը գրանցվեց որպես «Սփյուռ» ՍՊԸ սեփականություն Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում
հիմնովին վերափոխվեց www.spyur.am վեբ-կայքը, ավելացվեցին տեղեկությունների որոնման և դիտման նոր հնարավորություններ, կայքից օգտվելը դարձավ առավել հեշտ և հարմարավետ
www.spyur.am վեբ-կայքում ստեղծվեց հնարավորություն տեսնելու կազմակերպությունների հասցեների դիրքը Google Maps քարտեզի վրա
գործարկվեց «Սփյուռ պլյուս» նոր՝ վճարովի հեռախոսային տեղեկատուն՝ 09000-9999 հեռախոսահամարով, որը շուրջօրյա և արտահերթ տրամադրում է տեղեկություններ ոչ միայն կազմակերպությունների և նրանց կողմից առաջարկվող ապրանքների/ծառայությունների մասին, այլ նաև այլ բազմաբնույթ օգտակար տեղեկություններ
2011 -  www.spyur.am վեբ-կայքի տվյալների շտեմարանը համալրվեց «Անվճար բաժանորդ» կարգավիճակի կազմակերպություններով
«Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն (+374-10-519999), սկսեց աշխատել շուրջօրյա (ինչպես «Սփյուռ պլյուսը»)
«Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 11 հեռախոսով
«Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն սկսեց գործել զանգեր նաև +374-60-519999 հեռախոսահամարով
«Սփյուռի» տեղեկատու ծառայությունում գործարկվեց զանգերի կառավարման համակարգը (call center), որը հնարավորություն տվեց կառավարելու զանգերի հերթը, գրանցելու զանգերի վիճակագրությունը և ձայնագրելու զանգերը
2012 -  www.spyur.am վեբ-կայքում հնարավորություն ստեղծվեց ներկայացնելու «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագրքի թողարկումների էլեկտրոնային տարբերակը
«Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 12 հեռախոսով
2013 -  «Սփյուռի» տեղեկատու ծառայությունը սկսեց սպասարկել 14 հեռախոսով
«Սփյուռի» կողմից մշակվեց «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկատու հավելվածը Android և iOS համակարգերով բջջային հեռախոսների և պլանշետների համար
«Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն սկսեց գործել նաև 113 կարճ հեռախոսահամարով, որը տրամադրվել էր «Սփյուռին» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ 20 տարի շարունակ բնակչությանը կայուն հանրային ծառայություններ մատուցելու համար
2014 -  «Սփյուռ պլյուս» հեռախոսային տեղեկատուն սկսեց գործել նաև 09000-1313 հեռախոսահամարով
«Սփյուռի» տեղեկատու ծառայությունը համալրվեց զանգահարողին ուղիղ կապով կազմակերպությանը միացնելու հնարավորությամբ
2015 -  «Սփյուռ» հեռախոսային տեղեկատուի 113 կարճ հեռախոսահամարը սկսեց գործել նաև Արցախում (Լեռնային Ղարաբաղում)
«Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն սկսեց գործել նաև +374-11-331331 հեռախոսահամարով
«Սփյուռի» «Արտոնյալ բաժանորդների» համար ստեղծվեց հնարավորություն «Անձնական գրասենյակի» միջոցով (pp.spyur.am) առցանց տեսնելու «Սփյուռի» տեղեկատու ծառայությունում իրենց հետ կապված հարցումների վիճակագրությունը, լսելու ձայնագրությունները
«Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն սկսեց գործել նաև ԱՄՆ-ի +1-747-228-1111 հեռախոսահամարով, որը նախատեսված է ԱՄՆ-ից ուղիղ զանգեր ընդունելու համար
2016 -  www.spyur.am վեբ-կայքում՝ կազմակերպության էջում, քարտեզի վրա ավելացվեց «Երթուղի» կոճակը, որի միջոցով կարելի է դիտել կազմակերպություն տանող ճանապարհը
2017 -  «Սփյուռի» բջջային տեղեկատուում (Android-ի և iOS-ի համար)՝ որոնման արդյունքի էջում, ավելացվեց «Մոտակա» կոճակը, որը սեղմելիս գտնված հասցեները դասավորվում են ըստ հեռավորության
գործարկվեց «Սփյուռի» 7-րդ տեղեկատուն՝ «Սփյուռ-մեսենջերը», որի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է ստանալ անհրաժեշտ կազմակերպությունների ցանկն անմիջապես իր էլեկտրոնային փոստի հասցեին
«Սփյուռ» և «Զանգի» ընկերությունների համագործակցության շնորհիվ ստեղծվեց «Սփյուռ» հեռախոսային տեղեկատու անվճար զանգահարելու հնարավորություն՝ հավաքելով 113 Zangi հավելվածում

«ՍՓՅՈՒՌՆ» ԱՅՍՕՐ
«Սփյուռի» տեղեկատվական շտեմարանը
«Սփյուռի» տեղեկատվական շտեմարանում ներկայացված են.
  • 32 000 կազմակերպություն և պետական կառույց
  • 1800 գործունեության տեսակ
  • 39 000 ապրանք, ծառայություն
  • 9000 ապրանքանիշ, բրենդ
Կազմակերպությունների մասին տեղեկությունները ներկայացվում են հետևյալ ծավալով (մինչև 30 տեսակի տվյալ).
  • կազմակերպության անվանում
  • անվանման բանալի բառեր
  • կազմակերպաիրավական ձև (ՍՊԸ, ՓԲԸ, ...)
  • վերադաս կազմակերպություն
  • ղեկավար (անուն, հայրանուն, ազգանուն և պաշտոն)
  • հասցե (հասցեի անուն, երկիր, փոստային ինդեքս, մարզ/շրջան, բնակավայր, թաղամաս, փողոց, շենք/տուն, հարկ/սենյակ/բնակարան, նշումներ դիրքի մասին, վարչական շրջան/տարածաշրջան)
  • դիրքը քարտեզի վրա
  • աշխատանքային օրեր
  • աշխատանքային ժամեր
  • հեռախոս (բաժին/պաշտոն, բաժնի/պաշտոնի աշխատանքային ժամեր, հեռախոսահամար)
  • այլ հեռախոսակապ (Viber, Zangi, WhatsApp)
  • էլ. փոստ (բաժին/պաշտոն, էլ. փոստի հասցե)
  • կապի այլ միջոցներ (ֆաքս, Skype)
  • վեբ-կայք
  • Spyur.am-ում վեբ-էջի կարճ հասցե (spyur.am/[անուն])
  • կազմակերպության առավելություններ
  • ապրանքանիշեր, բրենդներ
  • գործունեության նկարագրում
  • գործունեության տեսակ «Սփյուռի» դասակարգչով
  • ապրանքներ, ծառայություններ «Սփյուռի» դասակարգչով
  • ապրանքների, ծառայությունների տարատեսակներ (նկար, ապրանքանիշ, անուն, երկիր)
  • ապրանքներ, ծառայություններ «Կոմպաս» դասակարգչով
  • լոգոտիպ
  • ֆոտոշարք
  • տեսաշարք
  • տարեկան շրջանառություն (տարածվում է Kompass համակարգում)
  • սեփականության ձև (պետական, ոչ պետական, ...)
  • հիմնադրման տարի
  • աշխատողների քանակ
  • տեղեկությունների ճշգրտման ամսաթիվ

«Սփյուռի» տեղեկատուները
«Սփյուռի» տեղեկատուները մանրամասն ներկայացված են Spyur.am վեբ-կայքի «Սփյուռի» 7 տեղեկատուները բաժնում

«Սփյուռի» վիճակագրությունը
«Սփյուռի» տեղեկատուների վիճակագրությունը մանրամասն ներկայացված է Spyur.am վեբ-կայքի «Սփյուռի» վիճակագրությունը բաժնում
Բեռնել հայերեն Unicode ստեղնաշարը և տառատեսակը